Добавить новость
ru24.net
World News in Armenian
Декабрь
2024

Ջո Բայդենը երկու քրեական գործով ներում է շնորհել որդուն՝ Հանթեր Բայդենին

0
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկու՝ զենքի խախտման և հարկերից խուսափելու գործերով, ներում է շնորհել իր որդուն՝ Հանթեր Բայդենին։


«Այս պաշտոնում իմ առաջին օրվանից ես ասացի, որ չեմ միջամտի Արդարադատության նախարարության որոշումներին։ Ես պահեցի իմ խոստումը, նույնիսկ այն ժամանակ, երբ տեսա, թե ինչպես են իմ որդուն ընտրողաբար և անարդարացիորեն հետապնդում», - ասված է Բայդենի հայտարարությունում։


Սեպտեմբերին Հանթեր Բայդենն ընդունել էր իր մեղքը դաշնային հարկերի գործով, որով նրան սպառնում էր մինչև 17 տարվա ազատազրկում և մինչև 450 հազար դոլար տուգանք։ Դատավճիռը նշանակվել էր դեկտեմբերի 16-ին: Դատավարությունից հետո հրապարակած հայտարարության մեջ Հանթեր Բայդենը բացատրել էր, որ իրեն մեղավոր է ճանաչել՝ խնայելու իր ընտանիքին դատարան գնալուց։


Հունիսին դատարանը 54-ամյա Հանթեր Բայդենին մեղավոր էր ճանաչել ապօրինի կերպով հրազեն գնելու համար։ Նա, մասնավորապես, մեղադրվում էր, 2018 թվականի հոկտեմբերին ատրճանակ ձեռք բերելիս ստելու համար, թե թմրանյութեր չի օգտագործում։ Սակայն մեղադրանք առաջադրած հատուկ դատախազ Դեյվիդ Վայսը նշել էր, որ նա այդ ժամանակ պայքարել է կոկաինից կախվածության դեմ ու պնդել, թե ԱՄՆ նախագահի որդին թմրանյութ օգտագործելիս հրազեն է ունեցել։


Այս գործով Հանթեր Բայդենին  25 տարվա ազատազրկում էր սպառնում և 750 հազար դոլար տուգանք։ Դատավճիռը սպասվում էր դեկտեմբերի 12-ին։






 



Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Анна Блинкова

Теннисистка Блинкова вышла в парный финал турнира в Остине






Арестованный замглавы «Роснано» Подольский имеет иностранное гражданство

Мороз, град, ураган и жара: Синоптики дали прогноз на весну-лето 2025 года

Синоптик Вильфанд: погода в Москве 8 марта будет теплой

CNN: Переговоры России и США могут пройти в одной из стран Персидского залива