Այսօր առավոտյան երեք անօդաչու թռչող սարք գրոհել է Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնին։ Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի խոսքով՝ հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են սարքերից 2-ը, երրորդն ընկել է Ռոսգվարդիայի ԱԽՄԱՏ-Գրոզնի ՕՄՕՆ-ի տարածքում։ Զոհեր և վիրավորներ չկան։