ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային աջակցությամբ ավարտվել են ՀՀ վաստակավոր գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարի՝ Գյումրու համայնքապետարանի շենք տեղափոխման և վերականգնման աշխատանքները: Որմնանկարը 1988 թ․ ավերիչ երկրաշարժի հետևանքով կիսավեր գործարաններից մեկից 2016 թ. տեղափոխվել էր Գյումրու Վ․ Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն: Որմնանկարի էսքիզային նախագիծը 2023 թ․ քննարկվել է ԿԳՄՍ նախարարությանը կից պատմության և մշակույթի մոնումենտալ հուշարձանների պահպանության