ArmLur.am-ը զրուցել է Արցախի նախկին գլխավոր դատախազ, այժմ որպես փաստաբան Գուրգեն Ներսիսյանի հետ։ Հարց – Ինչ եք կարծում, ինչո՞ւ են անընդհատ խստացվում Բաքվում պահվող՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության մեղադրանքները: Ըստ հրապարակված վերջին տեղեկությունների, օրինակ Ռուբեն Վարդանյանին սպառնում է ցմահ ազատազրկում: Պատասխան – Գիտե՞ք, իրականում առաջնայինը պատժաչափը չէ, այս գործընթացում Ադրբեջանի համար էական է մեղադրանքի փաստական