Հայաստանյան ներկայիս իշխանությունները 2021 թվականի համապետական ընտրություններին ներկայացրին Կառավարության հնգամյա ծրագիր, որը նախատեսված էր իրականացնել 2021-2026 թվականներին։ Այս ծրագրի կետերից մեկի համաձայն՝ Հայաստանում պետք է կառուցվեր 15 փոքր եւ միջին ջրամբար, սակայն 4 տարվա ընթացքում որեւէ ջրամբարի կառուցման մեկնարկ դեռ չի տրվել։ 2023 թվականին ՔՊ-ի համար բաղձալի եւ տենչալի, սակայն անիրականանալի ջրամբարների կառուցման ծրագրում մի