Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացված աշխատանքները՝ մշակվել է «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծի հայեցակարգը, իրականացվել են տեղանքի ընդհանուր հետազոտության, անհրաժեշտ երկրաբանական և երկրատեխնիկական հետազոտությունները և այլն: