Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը, որը 2023 թ․ սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության հետ միասին վտարվել է հայրենի հողից, 2024 թ․ նոյեմբերի 15–22-ը Մուրմանսկում մասնակցել է «Արկտիկական բեմ» թատերական փառատոնին, որի արդյունքում արժանացել է երկու մրցանակի՝ մասնագիտական ժյուրիի «Ռուսաց լեզվի պահպանության համար» հատուկ դիպլոմի և այլընտրանքային ժյուրիի «Ռուսաց լեզվի, մշակույթի պահպանության և դրամատիկական ներկայացման միջոցով ակտիվ քաղաքացիական դիրքորոշման դրսևորման համար» հատուկ դիպլոմի։