2024 թվականի նոյեմբերի 5-ին կայացած ընդհանուր ընտրությունների հիմքով այսօր մեկնարկում են Միացյալ Նահանգների 119-րդ Կոնգրեսի երկամյա լիազորությունները։ Նորընտիր կոնգրեսականները երդվել են հավատարիմ մնալ ԱՄՆ Սահմանադրությանը եւ անձնվիրաբար իրականացնել իրենց լիազորությունները։ Կկայանա խոսնակի ընտրություն Ներկայացուցիչների տունն այսօր նաեւ խոսնակ կընտրի։ Փոքրամասնություն կազմող դեմոկրատներն առաջադրել են Հաքիմ Ջեֆրիզի թեկնածությունը։ Հանրապետական մեծամասնության թեկնածուն 118-րդ Տան խոսնակ Մայք Ջոնսոնն