Եթե ըստ վարչապետի պետք է հերոսականացվի ամեն ինչ, սկսած ամեն օր աշխատելը, տարբեր քաղաքացիական ու հանրային այլ պարտականություններ կատարելը, ուրեմն ինքը՝ վարչապետը շատ վատ մենեջեր է։ Քանի որ սովորաբար ամուր ու ճիշտ գործող պետության մեջ սովորական մարդիկ չպետք է ունենան ամեն ինչը հերոսաբար հաղթահարելու զգացողություն ու անհրաժեշտություն: