Երկու օր անընդմեջ Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում… Իսկ մեր իշխանությունները անհոգ վայելում են հանգստյան օրերը։ Նրանք իրենց քարոզչամեքենայով ստեղծել են «անպրոբլեմ պետության» պատրանք. Էդմոն Մարուքյան
Հայաստանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է․ «Երկու օր անընդմեջ Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում՝ իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ այդ հայտարարություններով նրանք հող են նախապատրաստում ապագա ռազմական ագրեսիայի համար, որպեսզի հետագայում դա ձևակերպեն որպես ինքնապաշտպանական գործողություններ։ Իսկ մեր իշխանությունները