Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերին, ինչպես նաև համագործակցության օրակարգի հետագա ընդլայնմանն ու խորացմանը: Հանդիպմանը քննարկվել է արտատարածաշրջանային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման