«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը «Սպուտնիկ Արմենիա» մուլտիմեդիոն կենտրոնում, խոսելով Հայաստանի հասցեին Ալիեւի հնչեցրած սպառնալիքների, տարածաշրջանում եւ աշխարհում տեղի ունեցող աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխությունների եւ այդ ֆոնին Հայաստանի ղեկավարության ոչ համարժեք պահվածքի մասին, ասաց. «Կանխատեսելի էր, որ COP 29-ի ավարտից հետո Ադրբեջանն ավելի կարծր դիրքորոշում է ունենալու: Ալիեւն ինչ ասել է, նորություն չէ: