«Սպորտի եւ առողջ ապրելակերպի դերը մեր հասարակությունում» ծրագրով քննարկմանը մասնակցում էին ոլորտի լավագույն մասնագետները Հայաստանում: Նրանք ներկայացրին առկա խնդիրները, մատնանշեցին դրանց լուծման ուղիներ: Aravot.am-ը զրուցել է նրանց հետ: Արմեն Մկրտչյան: Սննդաբան, բ.գ.թ., ԵՊԲՀ դոցենտ, սննդաբանական ծրագրերի փորձագետ. «Ժամանակակից աշխարհում, Հայաստանը չառանձնացնենք, լրջագույն խնդիր է առողջ ապրելակերպը: Մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, այդ թվում նաեւ՝ սննդային խնդիրներ: