Բաց նամակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին Պարո՛ն քաղաքապետ, Երևան քաղաքի հանրային փոխադրամիջոցների ուղեվարձերի և աղբի վճարների սպասվող թանկացումներին ընդառաջ՝ ցանկանում եմ Ձեր ուշադրությանը ներկայացնել իմ և ինձ նման տասնյակ հազարավոր քաղաքացիների բողոքներն ու մտահոգություն-առաջարկները։ Հաշվի առնելով սույն հարցերի հանրային հնչեղությունն ու հետաքրքրությունները՝ իմ այս գրությունը միաժամանակ հրապարակայնացնում եմ, որպեսզի այստեղ արծարծվող հարցերը ավելի մեծ լսարանի