Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանը Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհների հետևանքով քաղաքում ստեղծված իրավիճակը։ «Արտակարգ իրավիճակների մակարդակը բարձրացել է 2-րդ մակարդակի՝ սպասվող ուժեղ քամու հետևանքով. քամին մեծացնում է հոսանքի անջատումների, ծառերի տապալումների և անտառային հրդեհների վտանգը: Ի՞նչ անել. լիցքավորեք ձեր սարքերը, պատրաստեք առաջին անհրաժեշտության պայուսակ», – տեսանյութին կից գրել է