Արարատ Միրզոյանը Բլինքենի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր է ստորագրել: Սա նույնպես երկու պետությունների ինքնիշխան որոշում է: Գլխավորն այն չէ, թե ինչ ես ստորագրել եւ ինչպես է այն կոչվում, այլ այն, թե դրան ինչ է հետեւում: Մեր մոտ էլ մի ամբողջ շարք արեւմտյան երկրների հետ նշվում էր ռազմավարական գործընկերություն տերմինը, սակայն դրանք երբեք այս կամ այն մասնակցին չէին պարտադրում ելույթ ունենալ երրորդ երկրի դեմ: Մենք խաղաղ պայմաններում երբեք երրորդ երկրի նկատմամբ սանկցիաներին միանալ չենք պահանջել: Բայց, տեսեք, Սերբիայից պահանջում են: Հայաստանից նույնպես կպահանջեն: