Հեղինակավոր պետության, բարեկամական ամերիկյան ժողովրդին ներկայացնող բարձրագույն պաշտոնյայի այսպիսի հայտարարությունները, որոնք հիմնված են ոչ թե սկզբունքների, կամ գոնե ազգային պետական շահերի, այլ զուտ քաղաքական շահերի վրա, քաջալերում են Հայաստանի գործող վարչախմբին՝ կոշտացնելու ռեպրեսիաները, մեծացնելու կոռուպցիայի, ընտրովի արդարադատության, մարդու իրավունքների և ազատությունների ոտնահարումների ծավալները։