Ըստ այդ փաստաթղթի՝ Հայաստանը իր անվտանգությունը պետք է ապահովի ինքնուրույն, ըստ այդմ էլ իբրև գործընկերության սկզբունք է դիտվում. «Ուժեղ, անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանը, որն ի զորու է պաշտպանել իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը՝ առանցքային է տարածաշրջանային տևական անվտանգության և բարգավաճման համար»։ Ի դեպ, սա ողջունելի հիմնադրույթ է, ուղղակի այն զուրկ է որևէ ԵՐԱՇԽԻՔԻՑ: