ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գրառումը «X» միկրոբլոգում ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները հասունացել են այն աստիճանի, որ դրանց վերափոխումը դեպի ռազմավարական գործընկերություն ոչ միայն տեղին է, այլև էական՝ բարդ աշխարհաքաղաքական լանդշաֆտում նավարկելու համար: Թող Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, որը մենք ստորագրել ենք պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, ծառայի որպես Հայաստանի և ԱՄՆ-ի միջև խորացող հարաբերությունների մասին վկայություն