Կոստանյանը՝ Խարազիին. Հայաստանի վարած բալանսավորված արտաքին քաղաքականության շրջանակում առանձնահատուկ կարևորվում է հարաբերությունների շարունակական զարգացումը տարածաշրջանային գործընկերների՝ մասնավորապես Իրանի հետ
Հունվարի 20-ին աշխանտաքային այցով Թեհրան մեկնած ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ: Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Իրանի միջև առկա փոխգործակցությունը և կարևորել են հարաբերությունների շարունակական խորացմանն ուղղված ջանքերը: Ընդգծվել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն