Որպեսզի սպառողը կարողանա տարբերել կաթնամթերքը պատրաստված է կաթնային յուղի փոխարինիչով, թե՞ առանց դրա, առաջարկվում է օրենքով սահմանել դրույթ, ըստ որի` դրանք կտարանջատվեն գունային դարակաշարերով
Կաթնային յուղի փոխարինիչով պատրաստված արտադրանքն ավելի էժան է, քան բնական հումքով պատրաստվածը: Հստակ տարանջատման բացակայությունը սպառողին մոլորության մեջ է գցում: Տվյալ դեպքում սպառողն ավելի թանկ վճարելով` գնում է ավելի էժան արտադրանք: