Եթե մարդ անշահախնդիր հավատում է Աստծուն, նա արդեն երջանիկ է: Եթե երջանիկ է՝ սեր, խնդություն և խաղաղություն է ճառագում նրանից: Եթե այդ խնդությունն ունես, ուրեմն Աստծո հետ հաղորդակցության մեջ ես: Իսկ եթե հոգևոր այդ ուրախությունը չես գտել, բնականաբար կշարունակես տրտնջալ, բողոքել, վհատվել, մռայլվել՝ այդպիսով չընկալելով աղոթքի էությունը և հոգևոր կյանքը: