Իր երդմնակալության ճառում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այսուհետ Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական քաղաքականությունը կլինի այն, որ գոյություն ունի միայն երկու սեռ՝ արական եւ իգական: Անկախ նրանից, թե ինչպես ենք մենք վերաբերվում Թրամփին, կարող ենք արձանագրել, որ նա ամերիկյան եւ ընդհանրապես Արեւմուտքի քաղաքականության մեջ որոշակի՝ պահպանողական միտումն արտահայտողն է: Վերջին տասնամյակներում «գենդերային» խնդիրն