«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իրավապահ մարմինները, ի դեմս քննչական կոմիտեի, լայն թափով գործընթաց են սկսել՝ ուղղված իշխանության դեմ հրապարակային արտահայտվողների։ «Ժողովուրդ» օրաթերթի՝ քննչական կոմիտեի աղբյուրների փոխանցած տեղեկությունների համաձայն՝ թատերագիր, սցենարիստ, գրող Վահրամ Սահակյանին առաջիկայում քննչական կոմիտե են հրավիրելու, եւ մեղադրանքը վերջինիս նկատմամբ անխուսափելի է լինելու։ Նշենք՝ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել հունվարի 18-ին ՀՀ […]