ՆԱՏՕ-ին անդամակցելուց Ուկրաինայի հրաժարումը Ռուսաստանի համար հակամարտությունը կարգավորելու առանցքային տարրերից մեկն է, Մոսկվան կձգտի ապահովել, որ դա դառնա նաև դաշինքի քաղաքականությունը. այս մասին, interfax.ru-ի փոխանցմամբ, «Ռոսիա-24» հեռուստաալիքին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։