Հայաստանի պատանի շախմատիստներ, ՖԻԴԵ-ի վարպետներ Սարգիս Սարգսյանը եւ Բենիկ Ագասարովը անցած մրցաշրջանում բավականին լուրջ արդյունքներ են ցույց տվել, իսկ 2025 թվականն սկսել են նոր ձեռքբերումով: Սարգիսը նվաճեց բարձրագույն խմբի առաջնության բրոնզե մեդալը եւ առաջին անգամ լրացրեց միջազգային վարպետի նորմը, իսկ Բենիկը թեեւ բավարարվեց 6-րդ տեղով, սակայն այսուհետեւ կկրի միջազգային վարպետի կոչումը: Մասնագետները նրանց լավ ապագա