ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի կարգադրել է գաղտնազերծել ԱՄՆ հանգուցյալ նախագահ Ջոն Ֆիցջերալդ Քենեդու սպանության հետ կապված և տակավին գաղտնի պահվող փաստաթղթերը՝ Միացյալ Նահանգների 35-րդ նախագահի մահվանից ավելի քան 60 տարի անց։ Թրամփի ստորագրած կարգադրության համաձայն՝ նաև կհրապարակվեն փաստաթղթեր Ջոն Ֆիցջերալդ Քենեդու կրտսեր եղբոր՝ Ռոբերտ Ֆրենսիս Քենեդու և քաղաքացիական իրավունքների ակտիվիստ Մարտին Լյութեր Քինգ-կրտսերի սպանությունների