«Փաստերի ստուգման հարթակն» – 2024 թ.-ի տարեվերջին Հանրային հեռուստաընկերությանը տրված ամփոփիչ հարցազրույցի ժամանակ ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, անդրադառնալով վարորդական վկայականների տրամադրման ընթացակարգին, ընդունել էր, որ Հայաստանում «վարորդական վկայականի տեսանկյունից այս պահին չունենք հերթագրման այն համակարգը, որը մեր քաղաքացիները ցանկանում են տեսնել»: «Քաղաքացիներն օբյեկտիվորեն բարձրաձայնում են խնդիր, որ, օրինակ, տեսական կամ գործնական քննության ժամանակ SMS