Նիկոլ Փաշինյան. «Հիմա եթե որոշենք, որ մեր պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնում ենք, դժգոհության եւս մի ալիք կբարձրանա, ժողովուրդը կասի թոշակը այսքան, դուք գնացել, դարձել եք իշխանություն ու ձեր աշխատավարձերն եք բարձրացնում»
Արձագանքելով շվեյցարահայ մեր հայրենակցի դիտարկմանը, թե Հայաստանի կառավարությունը շատ դանդաղ է աշխատում Հայաստանում գործունեություն ծավալելու ցանկություն ունեցող արտասահմանյան կազմակերպությունների հետ, Նիկոլ Փաշինյանը ասաց. «Ես միշտ նախկինում շատ նեղվում էի, թե պլանավորել ենք մի տարում, բայց անում ենք երկու, նույնիսկ երեք տարում: Դուք ասում եք, որ մեր կառավարությունը դանդաղ է աշխատում եւ դա ճիշտ է, անհերքելի