Երևանում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 25-ին՝ ժամը 24.00-ից մինչև հունվարի 26-ը՝ ժամը 06.00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Հաղթանակ կամրջի երթևեկությունը: Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն