«Եթե քրդերը համագործակցեն հակաթուրքական ուժերի հետ, կոչնչացվեն հայերի պես». պոլսահայ լրագրող. Ermenihaber
Ermenihaber. Թուրքիայի աջ ծայրահեղական «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) նախագահ Դևլեթ Բահչելին անցյալ տարվա հոկտեմբերին հանդես էր եկել այդ երկրում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանի մեկուսացումը դադարեցնելու կոչով: Վերջինս 1999-ին դատապարտվել էր ցմահ ազատազրկման Մարմարա ծովի Իմրալը կղզում։ Բահչելիի ելույթը բուռն քննարկումների առիթ և նոր երկխոսության գործընթացի մեկնարկ է դարձել։ Պոլսահայ մտավորական,