Դեռ 1921 թվականին Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի կողմից ապրիլի 24-ը սահմանվել է Հայոց Եղեռնի զոհերի հիշատակի օր։ Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Մայր աթոռը՝ անդրադառնալով նախօրեին Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված մտքին, թե պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու և ում միջոցով ենք ընկալել Հայոց ցեղասպանությունը, և ինչպես է 1950 թվականից այն հայտնվել մեր օրակարգում։