Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է երկրի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ Վարդան Կազանջյանին։ Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահականը։ «Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի «Աթաթուրք» օդանավակայանի պետական հյուրատանն ընդունել է Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ Վարդան Կազանջյանին և նրա պատվիրակությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։