Օրերս համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որում «ԲՄՎ»-ի վարորդը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ և կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, Գյումրու Ալեք Մանուկյան փողոցում կատարում է այսպես կոչված «դրիֆթ»։ Շիրակի մարզի պարեկների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է վարորդի ինքնությունը։ Խուլիգանություն կատարելու կասկածանքով հունվարի 25-ին 22-ամյա երիտասարդը հայտնաբերվել և «ԲՄՎ»-ով հանդերձ ներկայացվել է Համայնքային ոստիկանության Մուշի