Հակակոռուպցիոն դատարանի վճռով Երևանի կենտրոնում գտնվող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի տարածքը պետությանը չի վերադարձվի։ Որոշումը կայացրել է Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանի նորանշանակ դատավոր Ռուդոլֆ Ավագյանը՝ մերժելով գլխավոր դատախազության ներկայացրած հայցը։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի զբաղեցրած տարածքի կասկածելի սեփականաշնորհման պատմությունը սկսվել է 1995 թ․-ից։ Այդ ժամանակ Երևանի քաղաքապետ,