Հունվարի 28-ին Աբու Դաբիում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի պետնախարար Ահմեդ Սայեղին: Զրուցակիցներն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում՝ վերականգվող էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, հաղորդակցության և քաղաքաշինության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը: Քննարկվել են երկկողմ հարաբերությունների մակարդակի բարձրացման հնարավորությունները: Այս համատեքստում կարևորվել է ՀՀ և ԱՄԷ միջև բարձրաստիճան փոխայցելությունների նշանակությունը,