«Ազատություն». Ադրբեջանի և Ռուսաստանի միջև լարվածությունը չի թուլանում։ Բաքուն պատասխան մեղադրանքներ է հնչեցնում ռազմավարական գործընկերոջ հասցեին, պնդում, որ Պուտինի վարչակազմն ապատեղեկատվական արշավ է նախաձեռնել Ադրբեջանի դեմ։ Այսօր Ադրբեջանի արտգործնախարարություն է կանչվել Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը, որին ներկայացվել են նույնաբովանդակ դժգոհություններ, ինչ երեկ Ռուսաստանի փոխարտգործնախարարը հնչեցրել էր Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպմանը: Ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ