Սպուտնիկ Արմենիա. Հարավային Կովկասում լարվածությունը պահպանվում է արևմտյան երկրների՝ Հարավային Կովկասում իրենց ազդեցությունն ամրապնդելու փորձերի պատճառով, ասուլիսի ժամանակ ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովը։ «Իրավիճակը կովկասյան տարածաշրջանում մնում է անկայուն։ Հիմնական խնդիրը մնում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը և խաղաղության պայմանագրի կնքման նախապատրաստումը»։