Հայաստանում «Էրասմուս+» ազգային գրասենյակը կարևոր դերակատարություն ունի «Էրասմուս+» ծրագրի խթանման գործում։ «Էրասմուս+» ազգային գրասենյակի գործող դրամաշնորհի ժամկետը լրացել է 2024 թվականի դեկտեմբերի 31-ին, և ներկայումս ընթանում է «Էրասմուս+» գրասենյակի կառավարման համար նոր կազմակերպության ընտրության գործընթացը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Եվրամիության պատվիրակության «Ֆեյսբուք»-ի էջը։