ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հունվարի 29-ին ընդունել է հնդկական Micron Instruments ընկերության տնօրեն և սեփականատեր Վիկրամ Սանգալի և GTB հոլդինգի նախագահ Գրիգոր Տեր֊Ղազարյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԲՏԱՆ ՌԱ կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը: Պատվիրակությունը նախարարին է ներկայացրել Micron Instruments Pvt Ltd-ի գործունեությունը, որը բարձր ճշգրտության ինժեներական արտադրության առաջատարներից է աշխարհում: