Հունվարի 31-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները «Վահագնի» թաղամասի դիմաց ստուգման նպատակով կանգնեցրել են «Infinity» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում ավտոմեքենայի վարորդը սրահի թևատակի արկղի միջից ներկայացրել է «Արկոլադ, մուգ շոկոլադ» գրառմամբ մետաղական տուփ, ինչից հետո պարեկներին հայտնել է, որ այն պատկանում է իրեն, որի