Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը շարունակում է ընդլայնվել Գերմանիայում` տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում նորարար կրթական մոդելը հասանելի դարձնելով ավելի շատ պատանիների համար: Գերմանիայի պետական ներդրումային և զարգացման KfW բանկի, ինչպես նաև պետական ու տեղական այլ կազմակերպությունների աջակցությամբ արդեն գործող Բեռլինի ու Մանհայմի կենտրոններին օրեր առաջ պաշտոնապես միացավ Թումո Հիրշայդը: Նոր կենտրոններ նախատեսվում են նաև Գերմանիայի Լյուդենշայդ,