Արարիչ Աստված, Իր անհուն սիրուց մղված, ստեղծեց համայն աշխարհն ու տիեզերքը՝ ի վայելումն արարչության թագ ու պսակ հանդիսացող մարդու, որին և տնտես կարգեց ողջ արարչության վրա, ինչպես փաստում է Ծննդոց Գիրքը. «Տեր Աստված Իր ստեղծած մարդուն տեղավորեց բերկրության դրախտում, որպեսզի սա մշակի ու պահպանի» (2:15): Տեր Աստված պատվիրեց. «Աճեցե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը, տիրեցե՛ք դրան...» (1:28):