«Ապառաժ». Արցախյան շարժման ակտիվիստ Բորիս Առուշանյանը «Իրականում» հաղորդաշարի տաղավարում խոսել է 1988 թվականի փետրվարյան իրադարձությունների, կենտրոնական և ադրբեջանական իշխանությունների բռնաճնշումների պայմաններում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման մասին: Առուշանյանի գնահատմամբ՝ ի տարբերություն 1960-ական թվականների, 1988թ.-ին ժողովուրդը համախմբվել էր առաջամարտիկների շուրջ: