Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթվի 2024թ. արժեքը նախորդ տարվա համեմատ մնացել է նույնը՝ 47 միավոր 0-ից (բացարձակապես կոռումպացված) 100 (բացարձակապես մաքուր) սանդղակով: Երկրի դիրքերը վատթարացել են՝ նախորդ տարվա 62-րդ հորիզոնականից նահանջելով 63-64-րդ հորիզոնական: Միջազգային հակակոռուպցիոն փորձագետների գնահատմամբ՝ 50 միավորից ցածր ցուցանիշը համարվում է համակարգային կոռուպցիայի առկայության ցուցիչ: Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան (այսուհետ՝ Հակակոռուպցիոն կոալիցիա) ողջունում է