Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը լայնածավալ հարցազրույց է տվել Championat.com-ին։ 24-ամյա կիսապաշտպանը պատասխանել է մի շարք կարևոր հարցերի, անդրադարձել «Յուվենտուսի» և ՊՍԺ-ի հետաքրքրվածությանը, ինչպես նաև խոսել ռուսական ակումբից հեռանալու ցանկության մասին։