«Նման օրինակ մենք ունենք Սիրիայում, Իրաքում, երբ Թուրքիան այդ երկրներում ապակայունացումն օգտագործում էր այս երկրներ ներխուժելու համար՝ ռազմական ուժով։ Սա կարելի է ներկայացնել այն բացասական արդյունքը, որը կարող է լինել։ Սակայն, մյուս կողմից էլ՝ այն խոսակցությունները, որոնք այսօր կան Ադրբեջանում ու Թուրքիայում, կարելի է դիտարկել հայկական կողմին, նաև այլ խաղացողների՝ նույն Իրանի, Ռուսաստանի կամ Արևմուտքի, որոնք հետաքրքրված են այդ ծրագրի բացակայության կամ լինելիության մեջ»։