«Սա ինքնին մարտահրավեր է ՀՀ իշխանությունների համար, որոնք փորձում են այդ ճակատում խաղալ։ Մարտահրավերային են նաև շեշտադրումները ժողովրդավարության մասին, որն այցեքարտ է դարձրել ՀՀ իշխանությունը։ Այսինքն՝ լիբերալ ժողովրդավար էլիտաները և նրանց հետևող այլ ուժերն այլևս մտածելու լուրջ հարցեր ունեն»,- ասաց նա։