Դատարանի որոշմամբ ՀՀ ազգային հերոս, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց 10 միլիոն ՀՀ դրամ գրավով և չբացակայելու արգելքով։ Նրան ազատ արձակեցին անմիջապես դատարանի դահլիճից։ Նշենք, որ դատախազը միջնորդել էր 3 ամսով երկարաձգել Տիրան Խաչատրյանի կալանքը։ Միջնորդությունը մերժվեց։