Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպանի կողմից ստեղծված հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, փողերի լվացման և այլ հանցանքների մեջ մեղադրվող ևս 3 անձանց վերաբերյալ քրեական վարույթը հանձնվել է դատարան
Դատախազը 2025 թվականի փետրվարի 19-ին իրավասու դատարան է հանձնել Սուրբ Աթոռում արտակարգ և լիազոր նախկին դեսպան Մ.Մ.-ի կողմից ստեղծված հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, փողերի լվացում կատարելու, իրավաբանական անձ ստեղծելու և այն օգտագործելու միջոցով ապօրինի գործունեություն իրականացնելու, առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու մեջ մեղադրվող ևս երեք անձի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը: Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության